Ֆրանսիայի Ազգային ժողովը կողմ է քվեարկել երկրում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմանը մինչև 2017-ի հուլիսի 15-ը:
Հարցը դրվել էր քվեարկության Ֆրանսիայի կառավարության առաջարկով, որը համարում է, որ ահաբեկչական հարձակումների սպառնալիքն ամբողջությամբ վերացված չէ, գրում է Ինտերֆաքսը:
Արտակարգ դրությունը սահմանվել է 2015-ի նոյեմբերին, երբ 130 մարդու կյանք խլած ահաբեկչական գործողություններ իրականացվեցին Փարիզում` հետագայում մի քանի անգամ երկարացվելով:
Ազգային ժողովի որոշումը պետք է հաստատի Սենատը դեկտեմբերի 15-ին:
Արտակարգ դրության ռեժիմն ընդլայնված լիազորություններ է տրամադրում երկրի անվտանգության ծառայություններին ահաբեկչության մեծ կասկածվող անձանց որոնման և ձերբակալման հարցում:






