AM
14 Դեկտեմբեր 2016 - 09:11 AMT

Կահիրեի եկեղեցում պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ն

Կահիրեի Ղպտի ուղղափառ եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Պայթյունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 11-ին, զոհվել էր առնվանզ 25 մարդ: Պայթյունի հետաևանքով եկեղեցին ուժեղ վնասվել է:

ԻՊ հայտարարության մեջ ասված է, որ այն իրականացրել է մահապարտ Աբու Աբդալլա Մասրին, BBC-ի ռուսական ծառայությանը գրում է Aysor.am-ը:

Եգիպտոսի իշխանությունները երկրում հայտարարել էին եռօրյա սուգ: Նախագահը պահանջել էր գտնել և պատասխանատվության ենթարկել հարձակումը գործողներին: