AM
19 Դեկտեմբեր 2016 - 06:55 AMT

Արամ Ավագյանը հաղթանակով է սկսել ելույթները պրոֆեսիոնալ ռինգում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանը դեկտեմբեևրի 18-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր առաջին մենամարտն է անցկացրել:

Մարզիկի նորամուտը պրոֆեսիոնալ ռինգ հաջող է ստացվել: Վորոնեժ քաղաքում տեղի ունեցած 6 ռաունդանոց մենամարտում Ավագյանը մեծ առավելությամբ հաղթել է Բելառուսը ներկայացնող Անդրեյ Նուրչինսկիին, տեղեկացնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան:

Դեկտեմբերի 18-ին հաղթանակ է տարել նաև Նարեկ Աբգարյանը, ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է իր 2-րդ մենամարտը: