Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ստեֆանի Դել Վալլեն նվաճել է «Միսս աշխարհ-2016» կոչումը դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ում ավարտված գեղեցկության մրցույթում: Այդ մասին են հայտնում մրցույթի կազմակերպիչները Twitter-ում:
Դել Վալլեից բացի, առաջին հնգյակում են Քենիայի, Ինդոնեզիայի, Դոմինիկյան Հանրապետության և Ֆիլիպինների ներկայացուցիչները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Միսս աշխարհ» մրցույցը, որն առաջին անգամ կազմակերպվել է 1951 թ., աշխահում գոյություն ունեցող գեղեցկության մրցույթներից հնագույնն է:






