Բրիտանական Ipsos MORI գործակալությունը ուսումնասիրել է աշխարհի 40 երկրի կրթվածության մակարդակը: Թուրքական Diken.com.tr լրատվակայքին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին անցկացված հարցումներին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 27.250 մարդ: Յուրաքանչյուր երկրից հարցմանը ներգրավվել է 500-ից 1.000 քաղաքացի:
Արդյունքների ամփոփումից պարզվել է, որ Թուրքիան կրթության ամենացածր մակարդակ ունեցող երկրների ցանկում 9-րդն է: Նշվում է նաև, որ որևէ եվրոպական երկիր այս ցանկի առաջին տասնյակում տեղ չի գտել:
Ավելի վաղ հրապարակված «Սովորողների միջազգային գնահատման ծրագրի» (PISA) քննությունների արդյունքների համաձայն՝ ուսման առաջադիմության առումով Թուրքիան 70 երկրների ցանկում 52-րդն էր:






