Զինված անձը փորձել է ներխուժել Անկարայում ԱՄՆ դեսպանատուն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը Daily Sabah-ին հղումով
Նշվում է նաև, որ Պետդեպի ներկայացուցիչը ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել է, թե անհայտ անձը կրակ է բացել դեսպանատան մուտքի մոտ, սակայն որևէ մեկը չի տուժել:
«Ոչ ոք չի տուժել, երբ ատրճանակով զինված անձը կրակ է բացել Անկարայում մեր դեսպանատան մուտքի մոտ։ Թուրքիայի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են նրան և հետաքննություն են անցկացնում»,- ասել է գործակալության ներկայացուցիչը:
Ավելի ուշ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան Թվիթերյան պաշտոնական էջում հայտնվել է հաղորդագրություն, որ դեսպանատունը, ինչպես նաև Ստամբուլի և Ադանայի հյուպատոսարանն այսօր փակ է:
Դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։






