AM
20 Դեկտեմբեր 2016 - 09:09 AMT

2016-ի սկզբից ծովով դեպի Եվրոպա ճանապարհին ավելի քան 4.900 ներգաղթյալ է մահացել

2016-ի սկզբից Միջերկրական ծովով դեպի Եվրոպա ճանապարհին ավելի քան 4.900 փախստական է մահացել կամ անհետ կորել: Այդ մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:

Ըստ այդ կազմակերպության տվյալների, հունվարի 1-ից Եվրոպա է ժամանել 386 495 միգրանտ և փախստական, այդ թվում 358 156-ը` Միջերկրական ծովով: Վերաբնակների հիմնական մասին ընդունել է Հունաստանը (մոտ 176.000 մարդ) և Իտալիան (մոտ 179.000 մարդ): Ավելի քան 5.400 մարդ ափ է դուրս եկել Իսպանիայում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դեկտեմբերի 13-19-ը Հունաստան է ժամանել 278 ներգաղթյալ և փախստական, Իտալիա` 2712-ը: Հունաստան են ժամանել հիմնականում սիրիացիներ, աղֆաններ և պակիստանցիներ, Իտալիա` նիգերիացիներ, էրիթրեացիներ և գվինեացիներ:

Զոհերը հատկապես շատ են լինում Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա երթուղում: Թուրքիայից Հունաստան ճանապարհին տարեսկզբից 429 միգրանտ է անհետ կորել: