Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է «Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարը: Դեկտեմբերի 19-ին մրցաշարում տեղի են ունեցել 2-րդ տուրի հանդիպումները:
«Շարժայի կանանց գավաթ»-ին մասնակցող Մարիա Գևորգյանը, Արմինե Բաբայանն ու Սուսաննա Գաբոյանը, ինչպես և առաջին տուրում, հաղթանակներ են տոնել:
Երկրորդ տուրից հետո 10 շախմատիստուհի, որոնց թվում են նաև մեր երեք պատվիրակը, վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:
Դեկտեմբերի 20-ին կայանալիք երրորդ տուրում Արմինե Բաբայանի մրցակիցն է լինելու մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Բաիրա Կովանովան, Սուսաննա Գաբոյանը կմրցի կանանց գրոսմայստեր Եվգենիա Դոլուխանովայի հետ, իսկ Մարիա Գևորգյանը ուժերը կչափի Աիշա Ջեհադի հետ:
«Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարը 2016-ին անցկացվում է արդեն 7-րդ անգամ:






