AM
20 Դեկտեմբեր 2016 - 11:24 AMT

Կրակոցներ գերմանական Վիսբադենում. Կա զոհ և վիրավորներ

Կրակոցներ են հնչել գերմանական Վիսբադեն քաղաքում, որը Հեսսենի շրջանի մայրաքաղաքն է համարվում: Հրաձգության հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 2-ը` վիրավորվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին տեղական ոստիկանության վրա հղումով:

Միջադեպը տեղի է ունեցել Բիբրիխ շրջանում: Հանցագործի դրդապատճառները հայտնի չեն: Նրան հաջովել է հեռանալ պատահարի վայրից, նրա որոնումների համար ոստիկանությունը լրացուցիչ ստորաբաժանումներ է ներգրավել և ուղղաթիռ:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում: Ոստիկանությունը հաստատել է, որ բեռնատարը միտումնավոր է թիրախավորել Breitscheidplatz-ում հավաքված մարդկանց: Պատահարի արդյունքում 12 մարդ զոհվել է, 48-ը` հոսպիտալացվել: Ոմանց վիճակը ծանր է գնահատվում:

Անգելա Մերկելն ահաբեկչություն է անվանել Բեռլինի պատահարը: