AM
21 Դեկտեմբեր 2016 - 06:15 AMT

Հակառակորդը կրակել է գնդացիրներից, «Ուտյոս» տիպի զենքերից

Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով, բացառությամբ հյուսիսային (Գյուլիստան) հատվածի, արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աճ:

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում գնդացիրներից, «Ուտյոս» տիպի զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով մոտ 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները կանխարգելիչ գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց: