AM
12 July 2003 - 14:05 AMT

ՀԱՐԱՎ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ ԿԿԱՅԱՆԱ ՕԳՈՍՏՈՍԻՆ ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ

Օգոստոսին Էստոնիայում կկայանա հարավ-կովկասյան խորհրդարանական նախաձեռնության նիստը: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նա նշել է, որ տվյալ նախաձեռնության մեջ ընդգրկված են Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրից 10-ական պատգամավոր: Խոսնակի խոսքերով` նրանք պետք է քննարկեն տարածաշրջանային խնդիրներ: Ա. Բաղդասարյանը չի բացառել, որ հետագայում տվյալ նախաձեռնությունը կվերափոխվի Հարավային Կովկասի խորհրդարանական վեհաժողովի, որում կարող են ընդգրկվել եւ այլ երկրներ: