Դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 35 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց:
ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, դիպուկահար հրացաններից և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց:






