«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Դաղստանում ոստիկանների վրա հարձակման պատասխանատվությունը, գրում է «Կոմերսանտը»:
Դեկտեմբերի 25-ին Մախաչկալայում ոստիկաններ են գնդակոծվել, երկու ոստիկան զոհվել է, մեկը` վիրավորվել: Պատահարից մեկ օր առաջ Շամիլի շրջանում 2 գրոհային է սպանվել տեղի ավազակախմբից, այդ թվում պարագլուխը` Իբրահիմ Ամիրովը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դաղստանի Շամիլի շրջանում փոխհրաձգության հետևանքով 2 գրոհային է զոհվել: Այդ մասին հայտնել է աղբյուրն իրավապահ մարմիններում: Զինված բախումը տեղի է ունեցել Թելեթլ գյուղի ծայրամասում:






