AM
27 Դեկտեմբեր 2016 - 09:43 AMT

Բեռլինի ահաբեկիչը սպանել է բեռնատարի վարորդին ահաբեկչությունից մի քանի ժամ առաջ

Բեռլինի ահաբեկիչը դեկտեմբերի 19-ին սպանել է բեռնատարի լեհ վարորդին ահաբեկչությունից մի քանի ժամ առաջ` նա հրազենային կրակյոց է ստացել գլխին Սբ Ծննդյան տոնավաճառում բեռնատարի հայտնվելուց մի քանի ժամ առաջ: Այդ մասին հայտնել են աղբյուրները քննչական մարմիններում:

Այդպիսով, այն վարկածը, թե տրանսպորտային ընկերության աշխատակիցը, լինելով վարորդի խցիկում ահաբեկչի հետ, փորձել է խանգարել նրան, որի համար էլ սպանվել է, չի հաստատվել:

Իսլամիստը կրակել է վարորդի գլխին ահաբեկչությունից մոտավորապես 3 ժամ առաջ: Քննիչները չեն բացառում, որ տոնավաճառում վրաերթի ժամանակ նա կարող էր դեռ ողջ լինել, սակայն վստահաբար անգիտակից վիճակում է եղել և չէր կարող գիտակցված գործողություններ կատարել:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում: Ոստիկանությունը հաստատել է, որ բեռնատարը միտումնավոր է թիրախավորել Breitscheidplatz-ում հավաքված մարդկանց: Պատահարի հետևանքով 12 մարդ է զոհվել, 50-ը` հոսպիտալացվել է:

YouGov սոցիալական ծառայության տվյալնելով, Բեռլինում ահաբեկչությունից հետո գերմանացիների մեծ մասը կողմ է արտահայտվել Գերմանիայում անվտանգության միջոցների ուժեղացմանը: