Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Մոսուլի մատույցներում հաշվեհարդար են տեսել 13 գյուղաբնակի հետ`ապստամբության փորձից հետո: Այդ մասին հայտնել է իրավապահ Human Rights Watch-ը:
Ըստ իրավապաշտպանների, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի կեսին, երբ սկսվել է Մոսուլի ազատագրումը, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: Ահաբեկիչները Էլ Հուդ և Էլ Լազակա բնակավայրերում առնվազն 13 մարդ են սպանել, այդ թվում 2 տղայի` գյուղացիների ըմբոստանալուց հետո, երբ նրանք փորձել են վտարել գրոհայիններին գյուղերից, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի 17-ին Իրաքի զինվորականների, սուննի և շիա աշխարհազորայինների, քրդական ուժերի մասնակցությամբ: Ավելի քան 68.000 մարդ ստիված է եղել լքել իր տունը և բռնի տեղահանված դառնալ գործողության մեկնարկից հետո: Նոյեմբերի 21-ին իրաքյան բանակն ազատագրել է Մոսուլից դեպի հարավ գտնվող Էլ Սալյամիա, Ալ Հումեյրա գյուղերը, իսկ շիա աշխարհազորայինների ջոկատները մտան Թալ Աֆար:






