Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներում է շնորհել 175 կալանավորի: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն:
Ըստ նրա, 122 կալանավոր է լքել է կալանավայրն արդեն դեկտեմբերի 27-ին, իսկ 53-ի համար ազատազրկման ժամկետը կրճատվել է:
«Հանձնաժողովն աշխատել է 2016-ի դեկտեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 20-ը: Քննվել է 1142 գործ, մշակվել են կոկրետ եզրակացություններ, որոնք ներկայացվել են նախագահին: Դեկտեմբերի 27-ին նախագահը ստորագրել է ներման ակտը: Ներում ստացածների թվում 14 կին կա, որոնցից 12-ը նույն օրը կլքեն կալանավայրը, երկուսի համար կրճատվել է ազատազրկման ժամկետը»,-ասել է Կորիձեն, հայտնում է apsny.ge-ն:






