AM
27 Դեկտեմբեր 2016 - 12:08 AMT

Գերմանիային ապաստանի համար դիմող Թուրքիայի քաղաքացիների 80%-ը քրդեր են

Գերմանական Funke մեդիա ընկերությունը հարցում է ուղարկել Գերմանիայի կառավարությանը այն մասին, թե 2016թ. հունվարից-նոյեմբեր ժամանակահատվածում որքան դիմում է Թուրքիայից ներկայացվել Գերմանիայում ապաստան ստանալու համար:

Գերմանիայի կառավարության պատասխանի մեջ նշված է եղել, որ նշյալ ժամանակահատվածում Գերմանիայում ապաստանելու համար Թուրքիայից ստացվել է 5.166 դիմում: Ընդ որում դիմողների 80 տոկոսը եղել են քրդեր, թուրքական Gazetevatan թերթի կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալներ համաձայն` դիմումների քանակը շեշտակիորեն ավելացել է հատկապես Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո:

Համեմատության համար՝ եթե 2016թ. նոյեբերին 702 դիմում էր ստացվել, մինչդեռ 2016թ հունվարին Թուրքիայից դիմողների թիվը 109 էր: