ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որով նա մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու մեջ:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ապացույցներ ունի, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան աջակցում է Սիրիայում գործող ահաբեկչական խմբերին, այդ թվում «Իսլամական պետությանը»: Թուրքիայի նախագահը նաև մեղադրել է կոալիցիային պարտավորությունները չկատարելու մեջ:
«Դա անհեթեթ հայտարարություն է»,-նշել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
ԱՄՆ հասցեին մեղադրանքներով է հանդես եկել նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Ըստ նրա, Պալմիրան գրաված գրոհայինները քաղաք են ժամանել «կամ ամերիկացիների անմիջական աջակցությամբ, կամ, լավագույն դեպքում, ամերիկացիների իմացությամբ», հայտնում է ՌԻԱ Նովոստին:






