Իրաքում «Իսլամական պետության» ահաբեկիչների հետևում օտարերկրյա պետությունների կառավարություններն են կանգնած, որոնք նրանց ժամանակակից սպառազինությամբ են ապահովում: Այդ մասին հայտարարել է Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ Ջաֆարին:
Ըստ նրա, ահաբեկիչների խմբավորումն, արգելափակված լինելով իրաքցի զինվորականների կողմից Մոսուլում, ժամանակակից սպառազինության և զինամթերքի հսկայական պաշարներ ունի:
«ԻՊ-ն պետությանը հատուկ հնարավորություններ ունի: Նրանք կռվում են հսկայական ֆինանսական աջակցությամբ: Դա սովորական աջակցություն չէ, դա կառավարությունների աջակցություն է: Նրանց հետևում կառավարություններ են կանգնած իրենց բյուջեներով: Իրաքյան բանակը հաշվի է առնում այս ամենը և ջանում է հյուծել հակառակորդի հզորությունը»,-ասել է նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի 17-ին Իրաքի զինվորականների, սուննի և շիա աշխարհազորայինների, քրդական ուժերի մասնակցությամբ: Ավելի քան 68.000 մարդ ստիված է եղել լքել իր տունը և բռնի տեղահանված դառնալ գործողության մեկնարկից հետո: Նոյեմբերի 21-ին իրաքյան բանակն ազատագրել է Մոսուլից դեպի հարավ գտնվող Էլ Սալյամիա, Ալ Հումեյրա գյուղերը, իսկ շիա աշխարհազորայինների ջոկատները մտան Թալ Աֆար:






