AM
28 Դեկտեմբեր 2016 - 10:37 AMT

Դիարբեքիրի գյուղերում պարետային ժամ է հայտարարվել

Թուրքիայի Դիարբեքիր գավառի 11 գյուղում պարետային ժամ է հայտարարվել` պայմանավորված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ գործողությամբ: Այդ մասին ասվում է գավառի վարչակազմի հայտարարության մեջ, որը տարածվել է դեկտեմբերի 28-ին:

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե որքան է գործելու պարետային ժամը, հայտնում է Haqqin.az-ը:

ՔԱԿ հետ Թուրքիայի հակամարտությունը շարունակվում է արդեն 30 տարուց ավելի և 40.000 մարդու կյանք է խլել: ՔԱԿ-ը պայքարում է անկախ քրդական պետություն ստեղծելու համար: