Թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Ազազ քաղաքում պայթյուն է որոտացել, տեղեկացվում է 60 զոհի մասին։ Կան տասնյակ վիրավորներ, Reuters-ին հղումով գրում է Galatv.am-ը:
Հաղորդվում է, որ մարդաշատ վայրում պայթեցվել է ականապատված ավտոմեքենա:
Սիրիական Ազազ քաղաքը գտնվում է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկողության ներքո:






