AM
10 Հունվար 2017 - 09:54 AMT

Ֆիլիպինների հարավում 7.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Հունվարի 10-ի առավոտյան Ֆիլիպինների հարավում 7.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 6:13-ին (Երևանի ժամանակով 10:13-ին): էպիկենտրոնը գտնվում էր Տաբիաունի շրջանից 199 կմ հեռավորության վրա, օջախը 622 կմ խորության վրա է, գրում է Korrespondent.net-ը:

Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ երկրաշարժը գնահատավում է որպես «ինտենսիվ»: Զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Դեկտեմբերի վերջում Ֆիլիպինների արևելյան ափին հզոր թայֆուն էր մոլեգնում: