AM
10 Հունվար 2017 - 10:06 AMT

Վախճանվել է Գերմանիայի նախկին նախագահ Ռոման Հերցոգը

Գերմանիայի նախկին դաշնային նախագահ Ռոման Հերցոգը վախճանվել է 82 տարեկանում: Այդ մասին հունվարի 10-ին հայտնել է նախագահի գերատեսչությունը, գրում է Deutsche Welle-ն:

Քրիստոնյա դեմոկրատների ներկայացուցիչ Հերցոգը նախագահ է ընտրվել 1994-ի հունիսին և պաշտոնավարել է մինչր 1999թ.:

Հերցոգի նախաձեռնությամբ 1996-ին Գերմանիայում սկսեցին նշել Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրը: Այն նշվում է հունվարի 27-ին` այդ օրը խորհրդային բանակն ազատագրեց «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարի բանտարկյալներին:

Ռոման Հերցոգի հետ է կապված նաև նոր նախագահական ավանդույթը` երկրի քաղաքացիներին ուղղված «բեռլինյան խոսքը», որտեղ արծարծվում են կարևոր քաղաքական և հանրային թեմաներ: 1997-ի իր առաջին խոսքում նա կոչ է արել ազգին չմնալ անցյալում, չլճանալ ներկայում, այլ ձգտել դեպի ապագան:

Հերցոգը պաշտոնաթողությունից հետո ևս շարունակել է ակտիվ մասնակցությունը Գերմանիայի հասարակական կյանքին: