Բրիտանացի բժիշկները թվարկել են առողջ քնի համար անհրաժեշտ պայմանները 50-ն անց մարդկանց համար: Գիտնականները խորհուրդ են տալիս քնել գուլպաներով, ոտքերը տաք պահելու համար, ննջարանից հանել տնային կենդանիներին, որպեսզի նրանք չանհանգստացնեն: Խորհուրդ է տրվում նաև չուտել քնից 3 ժամ առաջ, ըմպելիքներ չօգտագործել, այդ թվում ալկոհոլ, և ձեռնպահ մնալ գաջեթներից օգտվելուց, գրում է Lenta.ru-ն The Telegraph-ի վրա հղումով:
Մասնագետները կարծում են, որ ննջարանի սպիտակ և կապույտ լուսավորությունը ավելի լավ է փոխարինել կարմիր երանգով և առաջարկում են տաք լոգանք ընդունել քնելուց առաջ:
Գիտնականները խորհուրդ են տալիս քնել 7-8 ժամ:
Ըստ փորձագետների, առողջ քնին նպաստում են մարմնի նորմալ քաշը, ֆիզիկական ակտիվությունն ու չծխելը: Եթե անմիջապես քնել չի ստացվում, մասնագետները խորհուրդ են տալիս որոշ ժամանակով դուրս գալ ննջարանից, որպեսզի այն չասոցացվի անքնության հետ:






