ԱՄՆ մեկնելու ոչ էմիգրացիոն վիզաների արժեքը նոյեմբերի 1-ից կկազմի 100 դոլար` նախկին 65-ի փոխարեն: Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ներկայումս Ամերիկայի պետդեպարտամենտը եկամուտների մեծ պակասություն է զգում, որովհետեւ 65 դոլարը չի ծածկում վիզայի ձեւակերպման ծախսերը: «Վիզաների արժեքի փոփոխությունը հնարավորություն կտա հավասարակշռություն սահմանել գանձվող գումարների եւ վիզաների ձեւակերպման իրական ծախսերի միջեւ, որոնք աճել են մասնավորապես, դեսպանատան շենքի անվտանգության միջոցների խստացման կապակցությամբ»,-ասվում է մամուլի հաղորդագրությունում: