AM
13 Հունվար 2017 - 07:04 AMT

Բայդենը բացատրել է, թե ինչու է նախագահներին զեկուցվել Թրամփին վարկաբերկող «ռուսական նյութի մասին»

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին վարկաբեկող «ռուսների նյութի» մասին չհաստատված տեղեկությունը ներկայացվել է գործող նախագահ Բարաք Օբամային հատուկ ծառայությունների հետ ճեպազրույցում որպես համալրում հիմնական թեմային` ռուսների միջամտությանն ԱՄՆ ընտրություններին: Այդ մասին Associated Press-ին է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, հայտնում է «Վեդոմոստին»:

Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը որոշել է չստուգված տեղեկություն ներկայացնել Օբամային` նախապատրաստելու համար վերջինիս, որ այն կարող է հանրայնացվել: «Մենք պարտավոր էինք համարում զեկուցել այդ մասին նախագահին: Մենք մտադիր էինք պատմել այդ մասին նաև Թրամփին»,-մեջբերել է փոխնախագահը Քլեփերի պատասխանը:

Այն մասին, որ ՌԴ-ն Թրամփին վարկաբեկող նյութեր ունի, առաջինը հայտնեց CNN-ը: Ավելի ուշ Buzzfeed-ը հրապարակեց զեկույցը, որտեղ մանրամասներ էին բերվում 2016-ի երկրորդ կիսամյակում Թրամփի կյանքի մասին` բազում հակասություններով: