Հունվարի 20-ին հազարավոր մարդիկ մտադիր են բողոքի ցույցի դուրս գալ Վաշինգտոնում` խափանելու համար ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը:
Ցուցարարները, այդ թվում DisruptJ20 և Black Lives Matter խմբերը, կփորձեն արգելափակել բոլոր 12 անցակետերը, որոնք տանում են դեպի Կապիտոլիում, որտեղ կայանալու է երդմնակալությունը: Բացի այդ, նրանք մտադիր են ցույցերի և փողոցները փակելու միջոցով խափանել ավանդական պարահանդեսը, որն անցկացվում է երդմնակալության օրը, գրում է BBC-ին:
«Մենք ապստամբություն ենք ուզում տեսնել»,-ասել է ակցիայի կազմակերպիչ Դևիդ Թերեգոնը:
Ըդնհանուր առմամբ հունվարի 20-ին տարբեր ակցիաներ անցկացնելու թույլտվություն է ստացել 27 նախաձեռնող խումբ: Դա 4 անգամ ավելի է, քան միջինում եղել է նախորդ երդմնակալությունների ժամանակ: Ակնկալվում է, որ Թրամփի երդմնակալությանը 800.000 մարդ ներկա կլինի: Անվտանգությունը կապահովի 15.000 ուժային: Թրամփն ու նրա թիմի անդամները չեն մեկնաբանել այս իրողությունը:
Նախագահական ընտրություններից հետո արդեն եղել են բողոքի ցույցեր: Այն ժամանակ Թրամփի ելույթներից դժգոհ հազարավոր ներգաղթյալներ, մահմեդականներ ու կանայք դուրս են եկել փողոց: Բողոքների հիմնական օջախներն են Մայամին, Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Ատլանտան, Ֆիլադելֆիան և Նորդլենդը: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Վաշինգտոնում և Լոս Անջելեսում:






