Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը գտնում է, որ Վրաստանն ու Ուկրաինան չեն կարող անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին: Այդ մասին նա հայտարարել է Le Monde-ում, անպատասխանատու համարելով քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք ցանկանում են, որ Ուկրաինան և Վրաստանն անդամակցեն ՆԱՏՕ-ին, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Արդյո՞ք Արևմուտքը միշտ է հուսալի եղել: Երբե՞ք չի մոլորեցրել ՌԴ-ին Լիբիայի, Կոսովոյի հարցում, ԵՄ հետ տնտեսական գործընկերության հարցում: Միայն Ռուսաստանը չէ, որ պատասխանատվություն է կրում: Ես ձեզ կհիշեցնեմ այն անձանց անպատասխանատու հայտարարությունները, որոնք ցանկանում էին, որ Վրաստանն ու ՆԱՏՕ-ն անդամակցեն ՆԱՏՕ-ին»,-ասել է Ֆիյոնը:
«Ուղղակի պետք է խոստովանել, որ Ուկրաինան և Վրաստանը չեն կարող անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին»,-հավելել է նա:
Ուկրաինան և Վրաստանը անդամացությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին համարում են իրենց արտաքին քաղաքականության ռազմավարական նպատակը: 2014-ին նրանք ասոցացման համաձայնագրեր են կնքել այդ կազմակերպությունների հետ:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցնեն 2 փուլով` 2017-ի ապրիլի 23-ին և մայիսի 7-ին:
Ըստ BVA և Salesforce-ի հարցումների, 2-րդ փուլ կանցնեն «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենն ու Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Հարցումն ի հայտ է բերել Ֆիյոնի զգալի առավելությունը:






