«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին կարող է շարունակել կարիերան Չինաստանում, հայտնում է Lenta.ru-ն The Sun-ի վրա հղումով:
Նշվում է, որ չինական ակումբներից մեկը պատրաստ է 31-ամյա ֆուտբոլիստին շաբաթական 1 մլն ֆունտ սթերլինգ (1,15 մլն եվրո) վճարել: Այժմ Ռունին շաբաթական 300.000 ֆունտ է ստանում (մոտ 345.000 եվրո):
Տրանսֆերը կարող է տեղի ունենալ ամռանը: Եթե Ռունին համաձայնվի, կկարողանա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը դառնալ աշխարհում` առաջ անցնելով «Շանխայ Սինխուա» թիմի հարձակվող Կարլոս Թեվեսից (615.000 ֆունտ կամ 710.000 եվրո շաբաթական):
«ՄՅու» կազմում Ռունին հանդես է գալիս 2004-ից: Հունվարի 21-ին «Սքոկ Սիթիիի» հետ խաղում նա իր 250-րդ գնդակն է խփել և դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: .






