AM
24 Հունվար 2017 - 06:40 AMT

Մերկել. Պատմական նոր դարաշրջան է սկսվում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ աշխարհը նոր պատմական դարաշրջան է մուտք գործում: Նա վստահ է, որ գլոբալիզացիայի հետ կապված խնդիրների լուծմանը կնպաստի բաց լինելը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Կարծում եմ, որ Գերմանիայի միավորումից, Սառը պատերազմի ավարտից քառորդ դար անց նոր պատմական դարաշրջան է սկսվում»,-ասել է նա ըստ Reuters-ի:

«Մենք ոչինչ չենք ստանա` փորձելով խնդիրները լուծել բևեռացման և պոպուլիզմի միջոցով»,-ասել է Մերկելը: Ըստ նրա, գերմանաիցները պետք է ցույց տան, որ «հավատարիմ են ազգի հիմնական սկզբունքներին»:

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Մայեր Շտայնմայերը նոր դարաշրջան էր անվանել Դոնալդ Թրամփի ընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում: Նա կարծում է, որ «Թրամփի ընտրությամբ XX դարի հին աշխարհը վերջապես անցյալում մնաց»: