AM
24 Հունվար 2017 - 07:10 AMT

Գաել Անդոնյանը կարող է տեղափոխվել հունական ակումբ

Մարսելի «Օլիմպիկի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը կարող է տեղափոխվել Հունաստան, հայտնում է Armsport-ը sport24.gr-ի վրա հղումով:

21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Հունաստանի Սուպերլիգայում հանդես եկող «Վերիան», որը ցանկանում է վարձակալել Անդոնյանի տրանսֆերը 6 ամսով:

Նշվում է, որ Անդոնյանը մոտ ժամանակներս կժամանի Հունաստան և պայմանագիր կկնքի «Վերիայի» հետ:

Գաել Անդոնյանը միացել է Հայաստանի հավաքականին 2015-ի մարտին: Հավաքականի կազմում նրա առաջին խաղը եղել է 2015-ի մարտի 29-ին Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակում Ալբանիայի հավաքականի դեմ, որն ավարտվել է 1:2 հաշվով: