Չինաստանի Հեյլունցզյան գավառում, որը սահմանակից է Ռուսաստանին, տեղակայվել են DF-41 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ` արվել են լուսանկարներ, հայտնում է ՌԲԿ-ն Global Times-ի վրա հղումով:
Պարբերականը հղում է անում լուսանկարներին, որոնք արել են «Հոնկոնգի և Թայվանի որոշ ԶԼՄ-ներ»: Ըստ թերթի, ռազմական վերլուծաբանները կարծում են, որ դա երկրորդ DF-41 ռազմավարական հրթիռային բրիգադն է, որը կտեղակայվի Չինաստանի հյուսիս-արևելքում:
Նշվում է, որ հրթիռի տեղակայումը գաղտնի է պահվում: Փորձագետները կարծում են, որ Չինաստանն ավարտել է DF-41-ի մշակումն ու արտադրությունը, սակայն հաստատված տեղեկություն Չինաստանում DF-41-ի առկայության մասին դեռ չկա:
Որոշ ԶԼՄ-ներ հայտարարել են, որ չինացի զինվորականները միտումնավոր են բացահայտել DF-41-ի առկայությունը և կապել են դա ԱՄՆ նախագահ Թրամփի երդմնակալության հետ: Նրանց կարծիքով, Պեկինը պատասխանել է դրանով Թրամփի սադրիչ հայտարարություններին Չինաստանի վերաբերյալ:






