ԱՄՆ Սենատը հաստատել է Մայք Պոմպեոյին Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի պաշտոնում: Նրա թեկնածությանը հավանություն է տվել 67 սենատոր, 30-ը դեմ է եղել, գրում է BBC-ին:
Դեմ քվեարկած սենատորները գրեթե բոլորը Դեմոկրատական կուսակցությունից են:
Հունվարի 12-ին Սենատում լսումների ժամանակ Պոմպեոն հայտարարել է, որ դեմ է հանդես գալու ահաբեկչության մեջ կասկածվող անձանց հարցաքննության դաժան մեթոդներին: Նա նաև արժանահավատ է համարել հետախուզական ծառայությունների եզրակացություններն ԱՄՆ նախագահի ընտրություններին ռուս հաքերների միջամտության մասին:
2016-ի նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Պոմպեոն ընդունել է ԿՀՎ գլխավորելու Թրամփի առաջարկը:
52-ամյա Պոմպեոն ստացել է կառույցը ղեկավարելու առաջարկը չնայած, որ ներկուսակցական ընտրություններում սատարել է Թրամփի մրցակցին` Ֆլորիդայից ընտրված սենատոր Մարկո Ռուբիոյին:
Պոմպեոն դեմ է եղել Գուանտանամոյի բանտի փակմանը` այցելելով այն 2013-ին: Նա նաև դեմ էր Իրանի հետ միջուկային գործարքին:






