Արաբկիրի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշար` նվիրված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին: 1-3 տեղերը զբաղեցրած երեխաները ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի վետերանների կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով, հայտնում է Panorama.am-ը:
Ռոբերտ Աբաջյանը զոհվել է քառօրյա պատերազմի օրերին՝ ապրիլի 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը անձնազոհաբար պաշտպանելիս:
Առաջին տեղը բաժին է հասել Աննա Խաչատրյանին (թիվ 132 հիմնական դպրոց), 2-րդ տեղը գրավել է Գոռ Փիլիպոսյանը (թիվ 77 դպրոց ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Թամար Գոգինյանը (թիվ 51 հիմնական դպրոց ):
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղի նորակառույց դպրոցն անվանակոչվել է Արցախի հերոսի Ռոբերտ Աբաջյանի անունով:






