AM
27 Հունվար 2017 - 06:20 AMT

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 5:3 հաշվով հաղթել է Գերմանիային

Ֆուտզալի Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման C խմբի առաջին փուլում հունվարի 26-ին Հայաստանի հավաքականն իր առաջին խաղում 5:3 հաշվով հաղթել է Գերմանիայի հավաքականին:

Հունվարի 26-ից 29-ը ընթանում են 2018 թ. ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարի հանդիպումները: Մեր թիմի հաջորդ մրցակիցներն են Լատվիայի և Էստոնիայի հավաքականները:

Մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիր կնվաճի միայն խմբի հաղթողը: