AM
27 Հունվար 2017 - 11:07 AMT

Քրդերի ներկայացուցիչ. Սիրիայի բոլոր խնդիրները կարելի է լուծել միայն դաշնայնացման միջոցով

Սիրիայի բոլոր խնդիրները կարելի է լուծել միայն դաշնայնացման միջոցով: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հյուսիսային Սիրիայի քրդական միավորման ներկայացուցիչ Ալի Աբդեսալյամը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Միայն ժողովրդավարական ճանապարհով, միայն Սիրիայի դաշնայնացման միջոցով հնարավոր կլինի լուծել երկրի ներսում կուտակված հարցերը»,-ասել է նա:

Նա նշել է նաև, որ «այժմ Սիրիան փաստացի տրոհված է, ուստի պետք է այնպիսի բանաձև գտնել, որպեսզի Սիրիան մնա միասնական, սակայն յուրաքանչյուրը Սիրիայում զգա, որ ստացել է իր իրավունքները: Միակ ելքը դա Սիրիայի դաշնայնացումն է»,-ասել է քրդերի ներկայացուցիչը:

Սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (ԺՄԿ) պատրաստել է Սիրիայի սահմանադրության իր տարբերակը և իր նախագիծն է հանձնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:

«Ժողովրդական միություն» կուսակցության ներկայացուցիչները մասնակցում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը Սիրիայի ընդդիմության հետ, որն ընթանում է Մոսկվայում: