«Մանչեսթեր Յունայթեդն» 2016/17 խաղաշրջանի Անգլիայի Պրեմիեր լիգայում ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա ամենաշատ ծախսած երկրորդ ակումբն է լինելու:
Ինչպես գրում է Total Sportek-ը, աշխատավարձերի բյուջեն կկազմի մոտ 221 մլն ֆունթ սթերլինգ՝ տարեկան կտրվածքով:
Ակումբում ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստը Պոլ Պոգբան է՝ շաբաթեկան 290.000 ֆունթ սթերլինգ: Հաջորդը Ուեյն Ռունին է (260.000 ֆունթ սթերլինգ), երրորդը՝ Զլաթան Իբրահիմովիչն 220 հազար ֆունթ աշխատավարձով: 4-րդ-5-րդ հորիզոնականում են Դավիթ դե Խեան ու Բասթիան Շվայնշթայգերը (200.000-ական ֆունթ սթերլինգ):
Հենրիխ Մխիթարյանն ու Խուան Մատան ստանում են շաբաթեկան 140.000 ֆունթ սթերլինգ՝ հայտնվելով 6-րդ հորիզոնականում:
Պրեմիեր-լիգայի ամենաշատ աշխատավարձեր տվող ակումբը «Ման Սիթին» է՝ 225 մլն ֆունթ սթերլինգ: «Մանչեսթեր Յունայթեդին» հաջորդում է «Չելսին» 218 մլն և «Արսենալը» 200.5 մլն ֆունթ սթերլինգով:






