Իրանը մտադիր է չեղարկել մուտքի արտոնագրերը 36 երկրի, այդ թվում ՌԴ քաղաքացիների համար: Այդ մասին հայտարարել է Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության գծով փոխնախագահ Զահրա Ահմադիպուրը, հայտնում է Lenta.ru-ն International Business Times-ի վրա հղումով:
Երկրների ամբողջական ցանկը դեռ չի հրապարակվել:
Բացի այդ, Reuters-ը նշում է, որ Իրանը մտադիր է արգելել մուտքը ԱՄՆ քաղաքացիների համար: Դա Իրանի կառավարության պատասխան քայլը կլինի ԱՄՆ ներգաղթի քաղաքականության խստացմանը: Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ սահմանափակումները չեն վերաբերի ԱՄՆ այն քաղաքացիներին, որոնք արդեն ստացել են մուտքի արտոնագիր:
2016-ի հունիսի 5-ին Իրանի նախագահի նստավայրում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ստորագրել են Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը:






