AM
31 Հունվար 2017 - 06:51 AMT

Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականը չի մասնակցի չճանաչված երկրների ԵԱ-ին

2017 թ. Հյուսիսային Կիպրոսում կանցկացվի չճանաչված երկրների Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը, որը կազմակերպում է ConIFA-ն: Ֆուտբոլի Արևմտյան Հայաստանի հավաքականը չի մասնակցի մրցաշարին, քանի որ Հյուսիսային Կիպրոսի թուրքական կողմն անվտանգության երաշխիքներ չի կարող տրամադրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մրցաշարին կմասնակցի 8 հավաքական:

ConIFA-ն ստեղծվել է 2013 թ.: Այն միավորում է 25 հավաքականի, որոնք չեն անդամակցում ՖԻՖԱ-ին: 2016-ին Աբխազիայում կայացած չճանաչված երկրների Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունում Արևմտյան Հայաստանի հավաքականը դուրս էր մնացել քառորդ եզրափակչից: