Թուրքական «Բեշիքթաշի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կփոխի իր ակումբային գրանցումը, հայտնում է armsport-ը voetbalprimeur.nl-ի վրա հղումով:
Թուրքական ակումբում ոչ բավարար խաղաժամանակ ստանալու պատճառով 26-ամյա ֆուտբոլիստը կարող է վերադառնալ Հոլանդիա:
«Բեշիկթաշի» կազմում Օզբիլիսը ընդամենը 4 խաղի է մասնակցել` դառնալով մեկ գոլի հեղինակ:
Վերջինիս տրանսֆերը ցանկանում է վարձակալել «Վիլեմ II» ակումբը, որն այժմ գտնվում է Հոլանդիայի ընթացիկ առաջնության աղյուսակի 11-րդ հորիզոնականում:
Ժամանակին Օզբիլիսը հանդես է եկել «Այաքսում»:
25-ամյա կիսապաշտպանը 2016-ի հունվարին «Բեշիքթաշից» վարձավճարով տեղափոխվել էր մադրիդյան «Ռայո Վալյեկանո», սակայն խաղերին գրեթե չէր հայտավորվում: 2016-ի հունիսին Օզբիլիսը վերադարձել էր «Բեշիքթաշ»:
Արազ Օզբիլիսը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։ Տոհմը Տիգրանակերտից էր: Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվել է Նիդերլանդներ: 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։ Դեբյուտը գոլով նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին Կանադայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։ Խաղացել է նաև ռուսաստանյան «Կուբանում» և «Սպարտակում»:






