AM
2 Փետրվար 2017 - 06:28 AMT

«Սաբալանի գավաթ». 7-րդ տուրից հետո Ղարիբյանը 5-րդ տեղում է

Իրանում անցկացվող «Սաբալանի գավաթ 2017» միջազգային մրցաշարում կայացել են 7-րդ տուրի հանդիպումները։ Հովհաննես Գաբուզյանի մրցակիցը մրցաշարի միանձնյա առաջատարն էր, ում հետ պայքարը ավարտվել է ոչ ոքի։

Նույն արդյունքն են ցույց տվել նաև Հրայր Սիմոնյանն ու Մամիկոն Ղարիբյանը։ Իսկ Սեդրակ Մաթևոսյանը պարտվել է, գրում է Armchess.am-ը։

7-րդ տուրից հետո մրցաշարի միանձնյա առաջատարը շարունակում է մնալ Իրանի ներկայացուցիչը՝ 5․5 միավորով։ Գաբուզյանը նրանից հետ է մնում կես միավորով՝ կիսելով 2-7-րդ տեղերը։

Լրացուցիչ ցուցանիշներով նա 5-րդն է։ Մամիկոն Ղարիբյանը 4․5 միավորով 8-րդն է, Հրայր Սիմոնյանը նույնքանով՝ 15-րդը։ Սեդրակ Մաթևոսյանը 3․5-ով 29-րդն է։

Փետրվարի 2-ին տեղի կունենա 8-րդ տուրը, որի շրջանակներում մեր 2 պատվիրակ՝ Սիմոնյանն ու Ղարիբյանը, կմրցեն միմյանց դեմ։