Փետրվարի 2-ին թուրքական 6 ինքնաթիռ 138 անգամ խախտել է Հունաստանի օդային տարածքը: Այդ մասին հայտնել է Աթենքի լրատվական ծառայությունը Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի վրա հղումով:
Թուրքական ինքնաթիռները խախատել են Հունաստանի օդային տարածքը փետրվարի 2-ի 7.43-ից մինչև 8.41-ը: Ութ թռիչք է կատարվել Իմիա և Կալոլիմնոս կղզիների տարածքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Բոլոր թուրքական ինքնաթիռները զինված են և բոլոր դեպքերում նրանց թռիչքը կասեցվել է հունական կործանիչների կողմից»,-հայտնում է գլխավոր շտաբը:
Թուրքիան մշատպես խախտում է Հունաստանի օդային տարածքը, սակայն ոչ այս հաճախականությամբ: Խախտումները հաջորդեցին Հունաստանի ՊՆ ղեկավարի կողմից Իմիա կղզու տարածքում ծաղկեպսակի իջեցմանը ուղղաթիռից, որտեղ թուրք-հունական հակամարտության ժամանակ 21 տարի առաջ 3 հույն օդաչու է զոհվել:
Կամենոսը հայտարարել է, որ զինված ուժերը պատրաստ են պատասխանել ցանկացած մարտահրավերի: «Հունաստանը խաղաղության է ձգտում: Սակայն, նրանք պետք է հասկանան, որ արևելյան տիպի կովբոյությունը Հունաստանի դեպքում չի անցնի»,-ասել է նա ANT1-ի եթերում:






