AM
3 Փետրվար 2017 - 06:33 AMT

Դոնեցկը հրթիռակոծվել է «Ուրագան» և «Գրադ» համակարգերից. 2 զոհ կա

Համազարկային ռեակտիվ համակարգերից Դոնեցկի Կալինինի շրջանի գնդակոծման հետևանքով 2 մարդ է զոհվել, 13-ը վիրավորվել է:Ինչպես հայտնել է Դոնեցկի լրատվական գործակալությունը Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցչի վրա հղումով, ուկրաինական բանակը կրակ է բացել «Ուրագան» և «Գրադ» համակարգերից Դոնեցկի ամբողջ տարածքում, հայտնում է RT-ն:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ մի քանի տուն հիմնահատակ ոչնչացվել է: Փլատակների տակ կարող են մարդիկ լինել: Դոնեցկ-Մակեևկա մայրուղին փակ է մեծ ավերածությունների պատճառով:

Վնասվել է 5 դպրոց և 2 մանկապարտեզ: Այդ մասին հայտնել է Դոնեցկի քաղաքապետի պաշտոնակատար Ալեքսեյ Կուլեմզինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ուկրաինայի ԱԳՆ-ն հունվարի 30-ին մեղադրեց «ռուսական ահաբեկչական ուժերին» իրավիճակը Դոնբասում սրելու մեջ: Ըստ Կիևի, հենց ՌԴ ԶՈւ-ն է գնակոծում տարածաշրջանը վերջին օրերին: ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն նամակ է հղել ՄԱԿ-ին` պահանջելով ՌԴ-ից «դադարեցնել մարտական գործողություններն Ուկրաինայի արևելքում և պահպանել հրադադարը»:

ՌԴ-ն իր հերթին կոչ է անում Ուկրաինային «դադարեցնել զինված սադրանքները Դոնբասում և պահպանել հրադադարի ռեժիմը»: