Փետրվարի լույս 3-ի գիշերը հզոր պայթյուն է որոտացել ֆրանսիական Նուազի լե Գրան կոմունայում: Մեկ մարդ տուժել է և կրիտիկական վիճակում է: Պայթյունը տեղի է ունեցել մոտ 22:00 (Երևանի ժամանակով 01:00) բնակավայրի առևտրի կետերից մեկում:
Պայթյունի պատճառները հետաքննվում են, չի բացառվում, որ տուժաներն ավելի շատ են:
«Պայթյունին հրդեհ է հաջորդել: Ըստ նախնական տվյալների, տուժածը կրիտիկական վիճակում է, 4 մարդ թեթև վնասվածքներ է ստացել»,-հայտարարել է հրշեջների բրիգադի կապիտան Գիյոմ Ֆրեսը, որի խոսքը մեջբերում է LCI հեռուստաալիքը:
Ըստ թերթի, պայթյունն այնպիսի հզորության էր, որ զգացվել է ամբողջ շրջանում: «Տները ցնցվեցին»,-ասել է հարևան Գանյի քաղաքի բնակիչը:
Հունվարի 30-ին պայթյուն էր որոտացել Փարիզի արվարձանում բուրումնավետ թղթի արտադրության ֆաբրիկայում: 6 մարդ վիրավորվել էր:






