AM
3 Փետրվար 2017 - 08:11 AMT

Մերկելը հորդորել է Էրդողանին պահպանել ժողովրդավարական նորմերը

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հորդորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պահպանել ժողովրդավարական նորմերը: Այդ մասին նա հայտարարել է Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ:

«Խորը քաղաքական ցնցումների ժամանակ հարկավոր է ամեն ինչ անել պաշտպանելու համար իշխանությունների բաշխումը, խոսքի ազատությունն ու քաղաքական բազմազանությունը»,-ասել է Մերկելը: «Ընդդիմությունը ժողովրդավարության մաս է»,-հավելել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Այդպիսով, գերմանացի քաղաքական գործիչը պատասխանել է Թուրքիայում այլակարծության ճնշման վերաբերյալ մտավախությունների մասին հարցին:

Հուլիսից ընդհանուր առմամբ ձերբակալվել է 37.000 մարդ, այդ թվում ընդդիմադիր Cumhuriyet-ի լրագրողները, ինչպես նաև մի շարք թերթերի, քրդամետ «Ժողովրդների դեմոկրատական կուսակցության» առաջնորդները: Քննարկվում է հեղաշրջման մեղսակիցների համար մահապատիժը վերականգնելու հարցը: ԵՄ-ում այդ ձերբակալությունները համարում եմ մարդու իրավունքների խախտում: Թուրքիային զգուշացրել են, որ դա կտրուկ նվազեցնում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հավանականությունը:

2016-ի հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: