AM
4 Փետրվար 2017 - 11:44 AMT

Մխիթարյանի՝ «Ուիգանի» դեմ խաղում խփած գոլը կարող է հունվարի լավագույնը ճանաչվել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական կայքում երկրպագուների համար քվեարկություն է կազմակերպել՝ հունվարի լավագույն գոլը պարզելու համար:

Քվեարկությունում ընդգրկվել է նաև թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն աչքի է ընկել Անգլիայի գավաթի խաղարկության «Ուիգանի» հետ խաղում:

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ուիգան Աթլետիկ» խաղի 74-րդ րոպեին գրոհ է սկսել, փոխանցել գնդակը Մարսիալին և ստանալով պատասխան փոխանցումը մոտ տարածությունից՝ երրորդ գնդակն է ուղարկել հյուրերի դարպաս: Մխիթարյանի գոլի շնորհիվ խաղի հաշիվը դարձել է 3:0:

«Մանչեսթեր Յունայթեդը» «Ուիգանի» հետ ուժերը չափել էր սեփական հարկի տակ: Խաղն ավարտվել է 4:0 հաշվով:

Ավելի վաղ, Հենրիխ Մխիթարյանի՝ դեկտեմբերին «Սանդերլենդի» դարպասն ուղարկած «կարիճ գոլը» ճանաչվել է ՊԼ-ի լավագույն գոլը: