Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 24-րդ փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ է ուղարկել գործող չեմպիոն «Լեսթերի» դարպասը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացել է խաղի հաշիվը -42-րդ րոպեին, քիչ անց հաշիվը կրկնապատկել է Զլաթան Իբրահիմովիչը:
Խաղի 49-րդ րոպեին Խուան Մատան Մխիթարյանի փոխանցումից հետո երրորդ գնդակն է ուղարկել «Լեսթերի» դարպասը:
«Յունայթեդը» 45 միավորով 6-րդ հորիզոնականում է` 1 միավորով հետ մնալով Լիվերպուլից: 21 միավոր վաստակած Լեսթերը 17-րդ հորիզոնականում է` Պրեմիեր լիգան լքելու գոտուց ակումբին 1 միավոր է բաժանում:






