Հոկտեմբերի 17-ին Մոսկվայում կբացվի «Արարատ Փարք Հայաթ Մոսկվա» հյուրանոցը: «Hyatt International» համաշխարհային ճանաչում ունեցող հյուրանոցային ցանցի մոսկովյան հյուրանոցը գտնվում է հայտնի հայկական «Արարատ» ռեստորանի տեղում: Հյուրանոցի բացման արարողությանը կմասնակցեն Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, Մոսկվայի կառավարության անդամներ, Հայաստանի պատվիրակությունը ՀՀ խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրայնի գլխավորությամբ, «Hyatt International»-ի նախագահ Բերնդ Քորենգելը: