Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսը զգուշացրել է, որ 2017-ի մարտից կդիտարկվի ԵՄ անդամ այն պետությունների հանդեպ պատժամիջոցների կիրառման հարցը, որոնք չեն ընդունում փախստականներին ըստ քվոտաների:
Ըստ Տիմերմանի, Հունաստանից Իտալիա է տեղափոխվել ընդամենը 12.000 փախստական, մինչդեռ նախատեսվում էր 160.000: Եվրահանձնաժողովի փոխնախագահը նշել է, որ արդարացի չէ Հունաստանին և Իտալիային միայնակ թողնել ժամանող փախստականների խնդրի առջև:
Նա նշել է, որ Բրյուսելը դեռ բանակցում է ԵՄ անդամ երկրների հետ, սակայն, եթե առաջխաղացում չլինի, մարտին Եվրահանձնաժողովը կքննարկի պատժամիջոցների հարցը: Մասնավորապես, առաջարկվում է մեծ ֆինանսական տուգանքներ սահմանել, հայտնում է Strana.ua-ն:
Առավել բացասաբար են տրամադրված փախստականներին ընդունելու հարցում Արևելյան Եվրոպայի երկրները: Հունգարիան և Սլովենիան առաջարկել են «համերաշխության» անդամավճարներ փոխանցել` փախստականներին ընդունելու փոխարեն: ԵՄ 5 երկիր երկարացրել է հսկողությունը սահմաններին փախստականների հոսքի պատճառով:






