AM
9 Փետրվար 2017 - 09:15 AMT

Կարմիր Խաչը դադարեցնում է աշխատանքն Աֆղանստանում 6 աշխատակցի զոհվելուց հետո

Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն դադարեցրել է իր աշխատանքն Աֆղանստանում զինյալների գրոհի արդյունքում 6 աշխատակցի մահվան պատճառով:

Այդ մասին ասել է կազմակերպության օպերատիվ գործունեության տնօրեն Դոմինիկ Շթիլհարթը:

Նրա խոսքով, նախ պետք է հասկանալ կատարվածի պատճառները, Reuters-ին հղումով գրում է Արցախպրեսը:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Աֆղանստանի հյուսիսում գտնվող Ջաուզգան շրջանում զոհվել են Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի 6 աշխատակից: